Վեդանտ Պատել. Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր, սակայն, որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», - ասել է Պատելը:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.