«Հրապարակ». ԻՆՉ ՍՑԵՆԱՐ ԵՆ ՄՏԱԾԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նախօրեին կատարյալ ֆիասկո գրանցեց։ Նա ամիսներ շարունակ նախապատրաստվում էր մեծ հանրահավաքի, սակայն Ստեփանակերտի հրապարակում մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ հազար մարդ էր երեկ կարողացել հավաքել։
Չնայած իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը և կոշտ գործողությունների անցնելու սպառնալիքներին, ակնհայտ է, որ նա չկարողացավ ճնշում գործադրել, հասնել իր նպատակին, այն է՝ նշանակվել պետնախարար: Բայց Արցախի իշխանությունները զիջեցին և հայտարարեցին ողջ քաղաքական դաշտի հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Որոշ տեղեկություններով, Արցախի իշխանությունների վրա Հայաստանից են ճնշում գործադրել։ Արցախի մեր աղբյուրները մտավախություն ունեն, որ տասնօրյա կոնսուլտացիաներից հետո Բաբայանը կնշանակվի պետնախարար, իսկ ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ով Բաբայանի հետ ազգակցական կապեր ունի, կվերադառնա գլխավոր դատախազի պաշտոնին։ Ի դեպ, դատախազի պաշտոնը մինչ օրս թափուր է։
Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին համաձայնություն է տվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, Բաբայանի նշանակմամբ փորձելու է կյանքի կոչել Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջին արարը։ Արդեն տարբեր սցենարներ են քննարկում, որ, նախ, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, որով նրա հեղինակությունը կբարձրանա, բայց շատ մարդ կհեռանա Արցախից։
Հետո նա կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը, քանի որ նրանք չեն ապահովում իրենց անվտանգությունը, ապա Արցախի հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ պատճառաբանելով, որ փողը, բոլոր դեպքերում, Արցախի բյուջե է մտելու: Եվ ադրբեջանցիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ու Արցախը վերջնականապես կհայաթափվի։ Բայց լավատեղյակ աղբյուրն ասաց, որ բացառված է Սամվել Բաբայանի` պետնախարար նշանակվելը: Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է նստած»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 14:10
Официальный представитель Кремля Дмитрий Песков подтвердил, что телефонный разговор между президентом России Владимиром Путиным и президентом США Дональдом Трампом состоится в 17:00 по московскому времени, передает ТАСС.
-
2025-05-19 14:05
Председатель Национального собрания Армении Ален Симонян опроверг слухи о якобы ведущихся обсуждениях по поводу вывода 102-й российской военной базы с территории страны.
-
2025-05-19 14:03
Второй президент Армении Роберт Кочарян впервые сообщил о звонке третьему президенту Сержу Саргсяну во время "бархатной революции" 2018 года, в результате которой Никол Пашинян пришел к власти.
-
2025-05-19 14:00
Жизнь турецкого фотографа армянского происхождения Ара Гюлера переносится на большой экран и будет представлена на Каннском кинофестивале 2025 в разделе «Marche du Film» (78-й Каннский международный кинофестиваль проходит в городе Канны во Франции с 13 по 24 мая 2025 года, – AT), сообщают турецкие СМИ.