Последние новости

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի չեղարկման մասին

Երեքշաբթի օրվա լիագումար նիստում Պետդուման ընդունել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈւՊ) չեղարկման մասին։

Ինչպես օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, Ռուսաստանի դուրս գալը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից կտևի մոտ կես տարի։

«Չեղարկման ընթացակարգի ավարտին մենք պետք է նաև մի շարք գործողություններ ձեռնարկենք ԵՍԶՈւՊ մյուս մասնակից պետությունների հանդեպ։ Դրանցից առաջինը ծանուցում ուղարկելն է պայմանագրից դուրս գալու մտադրության մասին։ Դա արվում է դուրս գալու նախատեսվող օրվանից առնվազն 150 օր առաջ և պարունակում է հայտարարություն այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք այդ քայլն անհրաժեշտ են դարձրել»,- ասել է Ռյաբկովը։

Ռյաբկովի խոսքով՝ ոչ ուշ, քան ծանուցումից երեք շաբաթ հետո պետք է գումարվի պայմանագրի մասնակից երկրների համաժողով՝ քննարկելու համար դրանից Ռուսաստանի դուրս գալու հետ կապ ունեցող հարցերը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ