Քրիստիան Տեր-Ստեփանյան․ Պետք է հրատապ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել ԼՂ
Մայիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկեց Գործադիր խորհրդի 216-րդ նստաշրջանը։ Նույն օրը կայացած լիագումար առաջին նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով արտակարգ և պատերազմական իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծավալվող գործունեությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ տուժած մարզերում կրթական համակարգի կրած վնասները և ներկայացրեց իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանատվություն է կրում բոլոր այն մարդկանց համար, որոնց կրթության իրավունքը ոտնահարվում է։
Այդ համատեքստում, նա հիշատակեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար, այդ թվում՝ 30 000 երեխաների կրթության իրավունքի ոտնահարումը։ Նա վերահաստատեց նկարագրված իրավիճակով պայմանավորված ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելության ուղարկման հրատապությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում նաև մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առնչությամբ, մասնավորապես՝ Շուշիի և Հադրութի շրջաններում։ Նա ընդգծեց, որ 2020 թվականից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի ենթարկելու, յուրացման բազմաթիվ դեպքերը ցանկացած հայկական մշակութային հետքի վերացման նպատակի խոսուն ապացույց են։ Այդ համատեքստում, դեսպան Տեր-Ստեփանյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հրատապ ուղարկման ցանկությունը։
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի կողմից իրագործված և ընթացիկ փուլում գտնվող համատեղ մի շարք նախաձեռնությունների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.