Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ «ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ԱՐԱԳՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դարձյալ ադրբեջանական կրակից զոհված զինվոր ունենք։ Բոլոր տեսակի բարձր մակարդակով անցկացված բանակցություններից ու միջազգային «միջնորդություններից» հետո Ադրբեջանը թևեր է առնում ու դիմում իր հերթական հարձակումներին Հայաստանի, ներառյալ Արցախի դեմ։ Այդ փուչ բանակցությունները Բաքվի համար իրականում լուծում են մի քանի կարևոր խնդիր.
1) միջազգային ասպարեզում խաղաղություն կնքելու պատրաստակամության պատրանք են ստեղծում,
2) սուտ ու կեղծ «միջնորդներին» մարդասեր երևալու և իբր ինչ-որ գործ անելու հնարավորություն են ընձեռում,
2) քողարկում են Հայաստանի դեմ Բաքվի անդադար մղվող պատերազմը,
3) բթացնում են հայ ժողովրդի զգոնությունը՝ առաջիկայում կնքվելիք խաղաղության պայմանագրի մասին սին հույսերով,
4) թույլ են տալիս Ալիևին հանգամանորեն նախապատրաստվել մեծ ներխուժմանը Հայաստան, ներառյալ Արցախ։
«Բանակցությունների» փոխարեն մեզ պետք է արագորեն իրականացնել բոլորովին այլ գործողություններ.
1) ստեղծել ու վարժեցնել աշխարհազորային բազմահազարանոց կազմավորումներ, այլ կերպ ասած՝ տարածքային պաշտպանության զորքեր,
2) ամբողջ երկրով մեկ ամրաշինություններ կառուցել,
3) կարգի բերել քաղաքացիական պաշտպանության ոլորտը, մասնավորապես՝ ամենուր կառուցել և վերանորոգել ապաստարանները,
4) Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական դաշինք կնքել,
5) լրացնել Հայկական բանակի զինանոցը,
6) վերադարձնել բանակ վերջին տարիներին տարբեր պատճառով զորացրված կարող հայ սպաներին,
7) բարեկամ երկրներից հրավիրել ռազմական խորհրդատուներ (ցանկալի է՝ հայկական ծագում ւոնեցողներին)
8) ոտքի հանել Սփյուռքը՝ իր բոլոր հնարավոր կարողություններով հանդերձ։
Այս ամենը պետք է արվեր տարիներ առաջ կամ գոնե ամիսներ առաջ, բայց մինչև այսօր չի արվում, չի արվում ու չի արվում... Իսկ վաղն արդեն շատ ուշ է լինելու։
Իհարկե, ուրիշ շատ անելիքներ էլ կան։ Բայց հրատապը սրանք են։ Սա պետք է լինի նաև իշխանափոխություն ցանկացող իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական ծրագրի կորիզն ու առանցքը։ Որովհետև իշխանափոխության հարցը միայն այս կարգի ծրագրերով կարելի է լուծել, այլ ոչ թե ամեն օր այս դատարանի դռնից այն դատարանի դուռը վազելով...
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.