Последние новости

Քերոբյան․ Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես տեղեկություն ունեմ, կարծես արդեն պաշտոնական, այն մասին, որ Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում մի շարք մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 


Այս ամենը, ըստ նրա, խնդիրներ կստեղծի գյուղացիներից խաղողի մթերման մասով։

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը և ինչ փոփոխություններ կհետևեն դրան։ Կառավարությունը փորձում է հնարավորինս արագ արձագանքել տեղի ունեցող գործընթացներին և փոփոխություններին։ Չեմ ասի, որ ամեն ինչ կատարյալ է, բայց առայժմ դա անում է առանց որևէ ցնցումների։ Բացի այդ, գինեգործության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց Քերոբյանը։

Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի արտահանման 80%-ից ավելին ուղղվել է Ռուսաստան։

Ֆրանսիական Pernod Ricard-ը ապրիլի վերջից դադարեցրել է իր ապրանքանիշերով ալկոհոլային խմիչքների մատակարարումը Ռուսաստանում։ Կոնցեռնին են պատկանում ալկոհոլի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Martell (կոնյակ), Chivas Regal, Jameson and Ballantine's (վիսկի), Beefeater (ջին), Absolut (օղի) և Olmeca (տեկիլա):

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ