Պետդեպ․ ԱՄՆ-ն աջակցում է Բաքվի և Երևանի երկխոսությանը՝ անկախ դրա անցկացման վայրից
ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը`անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 25-ին Մոսկվայում։
«Մենք ողջունում ենք հաղորդագրություններն այն մասին, որ կողմերը մտադիր են շարունակել քննարկումները։ Կրկնեմ՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունը հասանելի է, և որ ուղիղ երկխոսությունն է այդ խնդիրների լուծման բանալին։ Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք ընթանում են, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան՝ Արլինգտոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ- խմբ), Բրյուսելում, թե Մոսկվայում»,-նշել է նա։
Պատելը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «կուլիսային բանակցություններ» են ընթանում այս հարցի շուրջ:
«Չխորանալով դիվանագիտական հարաբերությունների մանրամասների մեջ` կարող եմ ասել, որ պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք երկկողմ հարաբերություններ պահպանում Ռուսաստանի հետ նույնիսկ հսկայական ճնշման ժամանակաշրջանում, իհարկե, մեր երկրների առջև ծառացած մի շարք հարցերն են, որոնք մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ համապատասխան ձևով քննարկենք»,- ասել է նա:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-21 09:31
Евросоюз будет финансировать "Радио Свобода" и выделил из своего бюджета 5,5 млн евро на поддержку его вещания. Об этом заявила глава дипслужбы ЕС Кая Каллас на пресс-конференции после встречи министров иностранных дел ЕС.
-
2025-05-21 09:30
Администрация президента США Дональда Трампа работает над достижением соглашения, которое позволило бы Ирану иметь гражданскую ядерно-энергетическую программу, но не обогащать уран, заявил во вторник на слушаниях в Сенате госсекретарь США Марко Рубио.
-
2025-05-21 09:28
Украина обсуждает с партнерами следующие прямые переговоры с Российской Федерацией, заявил президент Владимир Зеленский во время вечернего обращения, передает РБК-Украина.
-
2025-05-21 09:23
Глава дипломатии Евросоюза Кая Каллас поручила пересмотреть соглашение об ассоциации между ЕС и Израилем, соглашение о свободной торговле между двумя регионами, сообщает Reuters.