Լավրով․ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու համար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն: Այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
Լավրովի խոսքով` Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունները ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում
«Մենք վերլուծել ենք Հարավային Կովկասի իրավիճակը և կարծում ենք, որ մեր երեք առաջնորդների ստորագրած հայտարարություններն այլընտրանք չունեն։ Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ, և մենք ամեն բան կանենք, որ իրավիճակի կարգավորման համար ընդունված որոշումներն իրականացվեն»,– նշեց Լավրովը։
Նա հույս հայտնեց, որ այդ որոշումները կհարգեն նաև մյուս երկրները, որոնք այսպես թե այնպես հետաքրքրված են Հարավային Կովկասով։
Լավրովն անդրադարձավ նաև բանակցությունների առանցքային թեմաներին, Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծմանը, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա հավելեց, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, կապեր հաստատել նաև փորձագիտական տարբեր խմբերի, խորհրդարանականների մակարդակում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 12:34
Руководство "Электросети Армении" не видело проблемы в том, чтобы принять на работу брата генпрокурора страны. Об этом временно исполняющий обязанности генерального директора компании Давид Казинян заявил на пресс-конференции.
-
ВРЕМЕННЫЕ ПОТЕРИ ДОЛЖНЫ СТАТЬ СТИМУЛОМ ДЛЯ ПРОДОЛЖЕНИЯ БОРЬБЫ: СЕГОДНЯ ДЕНЬ РОЖДЕНИЯ СЕРЖА САРГСЯНА.2025-06-30 12:18
Сегодня — день рождения третьего президента Республики Армения Сержа Саргсяна. Офис президента распространил поздравительное послание:
-
2025-06-30 12:17
Ситуация в Армении - это внутренние дела страны, но нападки на церковь вызывают озабоченность, сказал глава МИД России Сергей Лавров журналистам по итогам заседания Совета министров иностранных дел ОДКБ в Кыргызстане.
-
2025-06-30 12:15
Обязательства жертв мошенничества перед банками заморозят, проценты – обнулят, сообщает пресс-служба МВД. Речь идет о гражданах, на имя которых мошенническим путем были выданы кредиты, уточнило ведомство.