Բայդենը Ջեյմս Օ'Բրայենի թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում առաջադրել է Ջեյմս Օ'Բրայենի թեկնածությունը, հայտնում է Սպիտակ տունը:
Ջեյմս Օ'Բրայենը ներկայումս զբաղեցնում է պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը։
Ավելի վաղ Օ'Բրայենը ծառայել է ԱՄՆ երկու վարչակազմերին՝ որպես նախագահի հատուկ բանագնաց: Հաղորդվում է, որ նա եղել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ավագ խորհրդականը, քաղաքականության պլանավորման գծով տնօրենի գլխավոր տեղակալը և Բալկանների հարցերով նախագահի բանագնացը:
«Նա ղեկավարել է պատժամիջոցների լայնածավալ և հաջող ծրագիրը և խորհրդատվություն է տրամադրել մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Եվրոպայում խաղաղ բանակցությունները, գիտական և բնապահպանական համաձայնագրերը, Ռուսաստանի և Ուկրաինայի հետխորհրդային անցումը, ինչպես նաև ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետաքննության և հետապնդման նախաձեռնությունները: 2015-2017 թվականներին որպես պատանդների հարցերով նախագահի առաջին բանագնաց՝ նա օգնել է գրասենյակ ստեղծել և ապահով վերադարձրել հարյուր ամերիկացի քաղաքացիների: Կառավարությունից հեռանալուց հետո նա Albright Stonebridge Group միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենն ու փոխնախագահն էր։ Օ'Բրայենը ստացել է իրավագիտության դոկտորի կոչում Յեյլի իրավաբանական դպրոցում, մագիստրոսի կոչում Փիթսբուրգի համալսարանում և բակալավրի կոչում Մինեսոտա նահանգի Սենթ Պոլ քաղաքի Մաքալեստեր քոլեջում: Նա Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է, տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:15
Бывший лидер Нагорного Карабаха Араик Арутюнян дал показания в ходе очередного заседания "суда" в Баку, касающиеся деятельности Всеармянского фонда "Айастан". Об этом сообщают азербайджанские СМИ.
-
2025-06-24 09:13
Южный Кавказ – географическое название или то, что может стать в обозримом будущем интеграционным образованием? Этим вопросом задался доктор экономических наук Татул Манасерян, выступая на проходящей в Ереване конференции «Актуальные подходы России к взаимодействию со странами Южного Кавказа в условиях обострения ситуации на Ближнем Востоке».
-
2025-06-24 09:10
Иранские СМИ утверждают, что Азербайджан и Израиль вступили в сговор с целью осуществления атак на северные и западные регионы Ирана. Об том сообщает телеграм-канал «Иранист».
-
2025-06-24 09:09
Иран неоднократно давал понять: Израиль начал войну с Ираном, а не наоборот, написал ночью в соцсети Х глава МИД Ирана Аббас Аракчи.