Արամ ՕՐԲԵԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՅՏՆՎԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մի քանի գյուղերի հանձնումից հետո հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձը, հետո կառաջանա ադրբեջանցիների անվտանգության հարցը, հետո կտեսնենք, որ Հայաստանի մի մասը դարձել է յուրատեսակ հյուսիսային Կիպրոս, որը կոչվելու է «Արևմտյան Զանգեզուրի Հանրապետություն»: Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը չի թաքցնում այդ նպատակները։ Փաստաբանը միաժամանակ հիշեցրեց, որ եթե որևէ փաստաթուղթ տարածքային փոփոխություններ է ենթադրում, ապա պետք է հանրաքվե անցկացվի։
Նրա խոսքով, «Ազատ Արցախ-Հայերի ձայն» նախաձեռնության հաջողությունն ապագայում կարող է հստակ ցույց տալ Հայաստանի տարածքի հանձնման գործընթացի ապօրինութունը, նախաձեռնությունն ընդունակ է փոփոխության, այն ցույց է տալիս ժողովրդի կամքը։
Նա վստահություն հայտնեց, որ ոչ մի փաստաթղթում չի ասվում, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարելի ճանաչել։ «Եթե բոլորն արդեն ամեն ինչ ճանաչել էին, և ճանաչելու բան չկար, ապա ինչի՞ մասին էին 30 տարվա բանակցություններն անցկացվում։ Ի՞նչի մասին էին ձևաչափերը, որոնց շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ինչի՞ մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Պետությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ուզում ես ճանաչիր, ուզում ես մի՛ ճանաչիր։ Եթե մարդուն մարդ չճանաչեն, նա դրանից չի դադարի մարդ լինել»,- ընդգծեց Օրբելյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը խոսում է գոյություն ունեցող պետությանն իր կազմի մեջ վերաինտեգրելու մասին, հետևաբար աշխարհը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
Փաստաբանը հավելեց, որ աշխարհը չի ճանաչել ԽՍՀՄ-ի փլուզումը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով։ «Եթե այդպես լիներ, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը 16 տարի սահմանազատում չէին անցկացնի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածքային վեճ չէր լինի։ Գործընթացը միշտ հարաբերական բնույթ է կրում, կարևորը՝ ներկայիս արդյունքն է։ Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն էին և կար անկախ, անվտանգ Լեռնային Ղարաբաղ և ապահով Հայաստան։ Այսօր Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը վտանգի տակ են»,- եզրափակեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.