Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱ
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին։
Օսկանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։
Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։
Նախ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։
Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։
Առանց մտնելու վերլուծությունների, պատմական անդրադարձերի և այլ քննարկումների մեջ՝ ուզում եմ ամենայն վստահությամբ և պատասխանատվությամբ ասել, որ լրջագույն այլընտրանք կա այն ամենին, ինչ արվում է այսօր։ Եվ որ շատ կարճ ժամանակում հնարավոր է կտրուկ փոփոխություն մտցնել այս հարցում հետաքրքրություն ցուցաբերող և միջնորդական առաքելություն իրականացնող երկրների տեսակետներում և մոտեցումներում։ Նույն ժամանակահատվածում հնարավոր է հասնել մի այնպիսի բանակցային փուլի, որի օրակարգային հարցերի համադրումը հնարավորություն կստեղծի հասնել Արցախյան հարցի՝ կողմերի համար ընկալելի լուծման, որը և կարող է լինել միակ երաշխիքը այս տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության։
Միջազգային հանրությունը և Ադրբեջանը պետք է գիտակցեն, որ խնդրի փաշինյանական լուծումը խաղաղություն չի բերելու երկու ժողովուրդների միջև։
Իհարկե, այն, ինչ արվում է, անընդունելի է և դատապարտելի։ Համոզված եմ՝ Փաշինյանին չի հաջողվելու հարցին նման լուծում տալ։ Եթե անգամ նա նման փաստաթուղթ ստորագրի, դա կլինի ժամանակավոր շեղում պատմության բնականոն ընթացքից»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).