ՀՅԴ․ Ոչ մի արժեք չի ներկայացնում ինքնորոշման իրավունքը շրջանցող Փաշինյանի որևէ հայտարարություն
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ․
«Արցախը է՛ և պիտի մնա՛յ հայկական
«Վերջին օրերուն քանի մը առիթներով կրկնուող Նիկոլ Փաշինեանի՝ Արցախը Ազրպէյճանի մաս նկատելու յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլև հատած են բոլոր կարմիր գիծերը:
Այսպէս կոչուած վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը իր այս քայլով կ՛ոտնահարէ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ամրագրուած Արցախի մասին յօդուածը, որուն համաձայն՝ «Հայաստանի համար անընդունելի պէտք է համարել միջազգային կամ պետական որևէ փաստաթուղթ, ուր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կ՛ըլլայ Ազրպէյճանի կազմին մէջ»:
Յիշեցման կարգով անգամ մը ևս յիշեցնենք համայն աշխարհին, որ Արցախի կարգավիճակը միանգամընդմիշտ որոշուած է 10 դեկտեմբեր 1991-ի համաժողովրդային կամքի արտայայտութեամբ, առ այդ, որևէ իշխանութիւն իրաւասու չէ զայն բեկանելու։
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արևմտեան ևրոպայի (Ֆրանսա, Պելճիքա, Հոլանտա) ամբողջ ընտանիքին ու շարքերուն անունով կը բարձրաձայնենք, որ մեզի համար ոչ միայն անընդունելի է, այլև ոչ մէկ արժէք կը ներկայացնէ Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը և արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը շրջանցող Փաշինեանի որևէ աքթ կամ յայտարարութիւն, ինչպէս նաև որևէ ստորագրած կամ ստորագրելիք փաստաթուղթ: Հազարաւոր նահատակներու թանկագին արիւնով և համազգային ծով զոհողութիւններով ազատագրուած ու ամբողջ երեսուն տարի պահպանուած և բարգաւաճած հայապատկան Արցախի ճակատագիրը մէկ անձի դաւադիր քմայքէն կախեալ չի կրնար ըլլալ: Մենք մեր բոլոր հնարաւորութիւններով և միջոցներով կը շարունակենք պայքարը և թոյլ չենք տար իշխանական ապազգային քլանին ազգակործան ու պետականաքանդ ծրագիրի իրագործման:
Կոչ կ‘ուղղենք բոլոր միութիւններուն ու կազմակերպութիւններուն, առանց գաղափարական ու յարանուանական խտրութեան՝ միանալու Արցախը թշնամի թուրքին զիջելու համահայկական ՈՉ-ին
ՀՅԴ Արևմտեան ևրոպայի Կեդրոնական Կոմիտէ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 15:06
«Армения потеряла свою честь. Армения теряет свою государственность. Армения потеряла свои территории. В таком состоянии сегодня находится древнее армянское государство. И довел ее до этого Никол Пашинян», — считает израильский эксперт, в прошлом руководитель службы «Натив» Яков Кедми.
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы: