«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐ» ԱԿՑԻԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 24-ին անցկացրեց «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է ավտոսիրողների ուշադրությունը հրավիրել երկաթուղու ենթակառուցվածքներում անվտանգ երթևեկության խնդիրների վրա:
Ակցիան կազմակերպել է ՀԿԵ-ն՝ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ։ Ավտովարորդներին տրվել են երկաթուղային գծերի անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ։ Ակցիան անցկացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում, ամենաինտենսիվ երթևեկությամբ գծանցներում։
«ՀԿԵ» ՓԲԸ ենթակառուցվածքներում գործում է երկաթուղային գծանցներով 103 անցում, որից 37 – ը ՝ կարգավորվող (այսինքն՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցները հագեցված են ազդանշանային միջոցներով) և 73 – ը ՝ չկարգավորվող:
2022 թվականին երկաթուղում արձանագրվել է 12 ճանապարհատրանսպորտային պատահար և անասունների վրաերթի 48 դեպք։ 2021 թվականի համեմատությամբ միջադեպերի թիվը փոքր-ինչ նվազել է, սակայն բոլոր դեպքերում վարորդները անտեսում են երկաթուղային գծերը հատելու կանոնները։
Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են գնացքների երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղևորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչև 4500 տոննա քաշով: Նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է 500 մետրը, ինչը նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը հատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել ամենածանր հետևանքների:
Այնուամենայնիվ, մեր որոշ համաքաղաքացիներ չեն մտածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքների կամ անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների մասին և շարունակում են անփույթ վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անփութության գինը մարդկային կյանքն ու առողջությունն է:
«2023 թվականի սկիզբը նշանավորվեց երկաթուղային ենթակառուցվածքում վթարների թվի աճով։ Այս տարի տեղի է ունեցել 5 ՃՏՊ, ինչպես նախորդ տարիներին, բոլորը եղել են վարորդների մեղքով։ Հարկ է նշել ՃՏՊ-ի հետևանքների ծանրության աստիճանը։ Որպես օրինակ՝ կարգավորվող անցումում մարդատար էլեկտրագնացքի և բեռնված ավտոմեքենայի մասնակցությամբ կատարված և, երջանիկ պատահականությամբ, առանց մահվան ելքով ավարտված վերջին միջադեպի վնասը կազմել է մի քանի միլիոն դրամ։ ՀԿԵ-ի հետևողական աշխատանքը չարտոնված անցումները վերացնելու ուղղությամբ, ցավոք, շոշափելի արդյունք չի տալիս, և նման անցումների շահագործումն անխուսափելիորեն կհանգեցնի ՃՏՊ-ների: Երկաթուղային շարժակազմի և ավտոմեքենայի քաշի անհամեմատելիությունը անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին հենց ավտոմոբիլային տրանսպորտի և ավտոմեքենաների ուղևորների համար», – նշում է ՀԿԵ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը:
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։