ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին, և հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը:
«Մենք այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Մենք կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով և գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաև ռուս խաղաղապահներ կան։
Զախարովան նշել է, որ նույնը կարող է ասել ՀԱՊԿ-ի մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.