ԱԺ նախագահը Արթուր Սարգսյանին և Հովիկ Աղազարյանին նախազգուշացում տվեց քաշքշուկի համար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկի համար նախազգուշացում է հայտարարալ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանին:
ԱԺ–ում Արթուր Սարգսյանի ելույթից հետո, որտեղ նա մեղադրանքներ էր հնչեցրել դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ էր սկսվել։
«Ցանկություն չկա որևէ ձևով լարելու իրավիճակը։ Կարող էի, օրինակ, մինչև օրվա վերջ արգելել պատգամավորների մուտքը նիստերի դահլիճ կամ կանոնակարգ օրենքով նախատեսված այլ միջոցներ ձեռնարկել, բայց դրան չեմ գնում, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
Ըստ ԱԺ նախագահի` կատարվածը կազմակերպված սադրանք էր, որին իշխող ուժը չենթարկվեց։
«Օրինակ ՝ անսպասելի դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը նախկինում երբեք չէր ներկայացել՝ Իշխան Սաղաթելյանը, իմ նախկին տեղակալը, որ ԱԺ–ի մասին ասում էր՝ «Սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկան» չի»։ Այո', սա Ալեն Սիմոնյանի «բեսեդկան չէ», բայց նաև ձեր «դուքյանը» չէ»,–ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների հարցն է քննարկվում։
Դատավորների թեկնածուների մեջ է նաև Արմեն Դանիելյանը, որը Արթուր Սարգսյանին կալանքի որոշում տված դատավորն էր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.