Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը մտահոգություն է հայտնել Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը խորը մտահոգություն է հայտնել մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի հայտարարության մեջ ասված է.
«Որպես տեղի ունեցող գործընթացների ուշադիր դիտորդ՝ Շրջանակը գտնում է, որ այն պայմանները, որոնց արդյունքում արվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Արցախի ժողովրդի կամքն անտեսող այս հայտարարությունը, չեն կարող հանգեցնել որևէ ազատ որոշման, որը համաձայնեցված կլինի արդար և ընդունելի բանակցությունների շրջանակում։ Հետևաբար, այս հայտարարությունը առ ոչինչ է:
Շրջանակը միջազգային հանրությանը և, մասնավորապես, Ֆրանսիային կոչ է անում իրենց դերակատարումն ունենալ և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ստեղծել պայմաններ հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև արդար և իրավահավասար բանակցությունների համար, այլ ոչ թե սատարել ապօրինի գործընթացին և բավարարվել դրանով։
Այս ակնկալիքով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է 1991 թվականին՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Հետևաբար, Շրջանակը շարունակում է աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը և կոչ է անում բոլոր ֆրանսիացի բոլոր ընտրված պաշտոնյաներին անել նույնը` ելնելով արդարության և ժողովրդավարության մեր արժեքներից»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.