ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները։ Այսպիսի հայտարարությամբ Ջավախքից դիմել են ՀՀ Ազգային ժողովին։ Հայտարարությունը ստորև՝
Հարգելի՛ պատգամավորներ,
Մենք՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատ գործիչներս, ուշի ուշով հետևելով Արցախի և ՀՀ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Արցախի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի՝ Բրյուսելում, ՀՀ վարչապետի՝ Ռեյկյավիկում և սույն թվականի մայիսի 22-ի ասուլիսում հնչեցրած մոտեցումների կապակցությամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ՝ հայտարարված թվերով:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իրավասու չէ և որևէ լիազորություն չունի արցախյան բանակցությունների և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու և խոստումներ տալու, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ամրագրված և բազմիցս հայտարարված սկզբունքներին, խախտում են Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դրույթները, Սահմանադրությունը, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած հանձնառությունները:
Թուրք-ադրբեջանական տանդեմը չի էլ թաքցնում իր հավակնությունները Հայաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների նկատմամբ և չի բավարարվելու հայկական կողմի զիջումներով ու անընդհատ պարտադրելու է նոր զիջումներ:
Հարգելի՛ պատգամավորներ, կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու վարչապետի կողմից նախատեսված ազգակործան փաստաթղթի ստորագրումը և ձեռնարկել ՀՀ վարչապետի ու կառավարության հանդեպ անվստահություն հայտնելու գործընթաց:
Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում ենք սույն դիմումն ընթերցել առաջիկա ԱԺ լիագումար նիստին:
Հարգանքներով՝
Արտակ Գաբրիելյան՝ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող
Ալեքսան Թորոյան՝ Ախալքալաքի հիվանդանոցի տնօրեն
Ստեփան Հակոբյան՝ «Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ
Դավիթ Ռստակյան՝ «Վիրք» կուսակցության նախագահ
Ազատ Շիպակցյան՝ Ջավախքի մտավորականների միության նախագահ
Միխայիլ Կոլիկիդի՝ Սամցխե-Ջավախքի հույների «Պատրիդա» միություն
Սամվել Պետրոսյան՝ «Շարժում հանուն արդարություն» կազմակերպության նախագահ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.
-
2025-06-18 19:31
Власти Армении всерьез озаботились "оскорблениями в адрес государства" в российском эфире. Министерство высокотехнологичной промышленности Армении заявило о подготовке новых правил контроля над интернет-телевидением. Об этом сообщил министр "хайтека" Мхитар Айрапетян в ходе правительственного часа в парламенте.
-
2025-06-18 19:30
Родственники без вести пропавших военнослужащих перекрыли проспект Баграмяна в Ереване.
-
2025-06-18 19:27
Министерство экономики Армении предложило грузинской стороне вариант решения проблемы с транзитом армянского коньяка. Об этом сообщил глава ведомства Геворк Папоян в ходе правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от фракции "Гражданский договор" Рустама Бакояна.