ՌԴ ԱԳՆ․ Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա
Երևանի և Բաքվի միջև հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին:
«Բաքուն ու Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և թե ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում, հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,-հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»: «2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»
«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,-նշել է նա։
Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնել, իրենց ձեռնտու ձևակերպումների և փոխզիջումների գնալ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում է սպասվում:
Երևանն ու Բաքուն անցած տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։ Այս տարվա փետրվարի սկզբին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ և ուսումնասիրում է դրանք:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարել էր, որ «գլխավոր հարցն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է»: Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային վարչական սահմաններում։ Մայիսի 22–ին Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը պատրաստ է ճանաչել Երևանը, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 19:41
Представители 102-й российской военной базы во главе с помощником командира по международным вопросам подполковником Игорем Селиверстовым возложили венок и цветы к мемориальному комплексу "Возрождение" в память о героях Баш-Апаранского сражения.
-
2025-05-28 19:39
Мы заинтересованы в развитии отношений с Арменией, это важно для нас, и я очень надеюсь, что найдем пути их углубления, установления связей между людьми, так как мы оба древние нации, у которых много общего. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил Чрезвычайный и полномочный посол Израиля в Армении Йоэль Лион.
-
2025-05-28 19:33
Секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу заявил о всестороннем развитии российско-иранского партнёрства. Его заявление прозвучало на встрече с секретарем Высшего совета национальной безопасности Ирана Али Акбаром Ахмадианом в рамках 13-й встречи высоких представителей, курирующих вопросы безопасности, проходящей в Москве. Его слова приводит РИА Новости.
-
2025-05-28 19:19
Премьер-министр Армении Никол Пашинян и его жена Анна Акопян занимаются политическим газлайтингом, написал в соцсети зампред Республиканской партии Армении, бывший глава Минобразования, кандидат медицинских наук Армен Ашотян (находится под домашним арестом – ред.).