Последние новости

Արտյոմ Երկանյան. Արձանի ապամոնտաժման հարց օրակարգում լինել չի կարող

Հայտնի լրագրող Արտյոմ Երկանյանը, որ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից Արամ Երկանյանի ազգականն է, գրում է.

«Պետք չի արհեստականորեն խուճապ առաջացնել։ Թուրքիան Հայաստանին ոչ մի վերջնագիր չի ներկայացրել "Նեմեզիս" գործողության մասնակիցների հուշարձանը ապամոնտաժելու պահանջով։

Չավուշողլուն հերթական անգամ արձանի թեմային անդրադարձել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ հատուկ "բզբզացող" ադրբեջանցի լրագրողների հարցին պատասխանելիս։

Դիվանագիտական խողովակներով Անկարան Երևանին պաշտոնապես ոչ մի պահանջ չի ներկայացրել արձանի հետ կապված։ Վստահ կարող եմ ասել, որ արձանի ապամոնտաժման հարց օրակարգում լինել չի կարող»։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ