ԳԱԱ ԷԿՈԼՈԳԱՆՈՈՍՖԵՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 30 ԵՎ ՀԻՄՆԱԴԻՐ Ա․ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում մեկնարկեց ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:
Էկոկենտրոնի և բուսաբանության ինստիտուտի գիտական ընկերությունը ևս մեկ անգամ հաստատվեց՝ օրվա խորհուրդը կրող ծառատունկի միջոցով։
Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի խոսքով, սա ևս մեկ լավ առիթ է իրար կապելու երկու կառույցները և շարունակելու գիտահեն ու կրթական գործունեությունը ծառայեցնել հասարակության շահերին։
«Անցած տարվանից սկսած էկոկենտրոնում հայտարարել էինք բուսաբանության տարի և կատարած բոլոր աշխատանքները, հետազոտությունները՝ կապված կրթական և գիտական աշխատանքների հետ, որոշել ենք անցկացնել բուսաբանական այգում, որի օրինակով նպատակ ունենք մեր ամբիոնում ներդնել նախագծահեն կրթություն»,- ասաց էկոկենտրոնի տնօրենը։
Լիլիթ Սահակյանի խոսքով, իրենց հիմնական առաքելությունն է պահպանել ընկերությունը և մարդկանց մոտ բարձրացնել բուսաբանական այգու նշանակությունը։
«Մեր կենտրոնն այս 30 տարիներին զբաղված է Հայաստանում շրջակա միջավայրի և էկոլոգիական խնդիրների ուսումնասիրությամբ, հետագայում սնունդն ու գյուղատնտեսությունը ևս դարձան մեր կարևոր ուսումնասիրությունների ոլորտները։ Այս ամենն իհարկե կյանքի ենք կոչում՝ հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների վրա, առանց որոնց որևէ հետազոտություն չէր հաջողվի»,-ասաց տնօրենը։
Միջոցառման առաջին հատվածում, Ա. Թախտաջյանի հուշարձանի կողքին տնկվեց անվանական ծառ՝ արոսենի՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։
Լիլիթ Սահակյանը, լինելով կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի աշակերտն ու հնարավորություն ունենալով նրա հետ աշխատել երկու տասնամյակ, մեծ հպարտությամբ է խոսում պրոֆեսորի գործունեության և թողած ավանդի մասին.
«Պրոֆեսոր Սաղաթելյանը, ի թիվս շատ այլ նորարարությունների, ներդրել է շատ կարևոր կրթական կոմպոնենտը, և մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ քանի դեռ իր ստեղծածից լավը չունենք, իր ստեղծածից ոչինչ չենք քանդում»։
«Երևանի բուսաբանական այգու հողերի և փոշու էկոլոգիական և առողջական ռիսկի գնահատում» թեմայով հետազոտության նպատակն էր պարզել՝ արդյոք մաքուր և առողջ տարա՞ծք է բուսաբանական այգին։
Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանն անդրադարձավ վերջին շրջանում առողջ և մաքուր բնության թեմայի շուրջ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու դրական գնահատեց դինամիկան։
«Էկոկենտրոնի մեր գործընկերներն այս աշխատանքով մի շատ կարևոր հետազոտություն են նվիրում այգուն։ Վերջին ժամանակահատվածում մեծ ուշադրություն կա հանրային առողջության նկատմամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սա կարևոր համագործակցություն է, ունի հանրային օգուտ և ծառայում է հանրային շահերին։
Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ Ա. Գասպարյանը նշեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում փորձում են նորություններ բերել այգի.
«Աղբի թափոնների խնդիրը բավականին լուրջ է, այգում տեղադրված են տեսակավորման թափոնամաններ, վանդալիզի ռիսկը ևս նվազել է, կա դրական փոփոխություն։ Տեղադրվել են բույսերի մասին պատմող ցուցանակներ։ Այգի այցելությունների թիվն այս տարի 20 %-ով աճել է նախորդ տարիների համաեմատ»։
Շուտով մեկնարկելու է «Կյանքի պուրակ» ծրագիրը և վերականգնվելու է շուրջ 30 հետկար տարածք։
Միջոցառման երկրորդ հատվածում հետազոտության մասնակիցները ներկայացրեցին կատարված աշխատանքի արդյունքներն ու փաստեցին, որ բուսաբանական այգին համապատասխանում է առողջ և մաքուր տարածք կոչվելու բոլոր նորմերին, իսկ խաղահրապարակի այն հատվածը, որտեղ նկատվել էր աղտոտվածություն, առաջարկեցին տեղափոխել այլ, առավել մաքուր վայր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.
-
2025-06-06 16:16
Мультимодальный маршрут через Транскавказскую магистраль может теоретически стать альтернативой МАПП "Верхний Ларс". Об этом заявил председатель Российско-Армянского делового совета Араик Татоян, выступая на 10-м межрегиональном Армяно-российском форуме.