Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍՐԸՆԹԱՑ ՓԼՈՒԶՈՒՄԸ
Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։
Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո` տեխնիկական լուծումները իրագործելուց հետո։ Դա արդեն հարցի բովանդակային մասն է։
Նիկոլը դրան երբեք չի անդրադառնալու։ Սա չի մտնում իր շահերի մեջ։ Սա չի մտնում միջնորդների շահերի մեջ։ Հենց այդ պատճառով էլ անընդհատ արձանագրում են, որ սա ԿՈՂՄԵՐԻ որոշումն է։
Հայաստանի քաղաքական մտքի՝ դերակատարների, հանրային գործիչների առաքելությունը հիմա հարցի բովանդակային մասը հայ ժողովրդին բացատրելն է` տեխնիկական լուծումներից ՀԵՏՈՆ բացատրելը։ Հենց սա չի հասկանում մեծ հասարակությունը։
Իմ տեսակետն այն է, որ տեխնիկական լուծումներից հետո սկսվելու է Հայաստանի՝ որպես պետության, սրընթաց փլուզումը։ Մի պահից կարող է սկսվել անկառավարելի փլուզում` անվտանգային, դեմոգրաֆիկ, արժեհամակարգային, մշակութային, ինդենտիֆիկացիոն, պատմական։ Ադրբեջանն ունենալու է բազմաթիվ գործիքներ, տեխնոլոգիակական լուծումներ (միջազգային հանրության համար ընդունելի)` այդ փլուզումը խոր և անդառնալի դարձնելու համար։
Այսօր դպրոցներում վերջին զանգն է, Ինչպես միշտ` հնչել են մաղթանքներ։
Բայց սա պատմական վերջին զանգ է, որովհետև ունի մեծ հավանականություն` այս Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինելու։
Շրջանավարտներն իհարկե պետք է լիաթոք ուրախանան, վայելեն իրենց օրը, բայց ուսուցիչները և ծնողները պարտավոր են այս ամենը հասկանալ։
Հիմա լռել չի կարելի։ Բոլոր լռողները ստորագրում են Նիկոլի ասածների տակ։ Միջավայրը ծնելու է նոր դեմքեր, նոր պատասխանատվությամբ, և մերժելու՝ այլոց, ովքեր լռելու են, որովհետև պարզվելու է, որ հայրենիքից ավելի թանկ կորցնելու բաներ ունեն։
Հիմա չի կարելի նաև անգրագետ պայքարել, չմտածված գործել։
Հիմա, հենց հիմա է գրագետ, հաշվարկված քայլերի ժամանակը։ Կոնսոլիդացիայի տանող ձևակերպումների ու կոչերի ժամանակը հիմա է։
Հիմա ժամանակն է` փոխելու հարցադրումը, թե ո՞վ կփրկի վիճակը։ Հիմա ժամանակն է ինքներս մեզ հարցնելու` եթե ոչ ես, ապա ո՞վ։ Ու ամեն մեկս մեր ներդրումը պետք է ունենանք՝ պետությունը պահելու գործում։ Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ ներքին ռեսուրսը, ու մեր հասարակությունը կարողանալու է փոխել դեպքերի ընթացքը։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.