Նիկոլայ ՍԻԼԱԵՎ․ ՌԴ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետի երեկվա խոսքերը ենթադրում էին, որ Ռուսաստանն, իբր, պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան գնացող ճանապարհի արտատարածքային լինելու մասին, բայց Ռուսաստանը երբեք չի պաշտպանել այդ ճանապարհի արտատարածքային լինելու մասին դիրքորոշումը։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ՝ ՄԳԻՄՕ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը:
Նա հիշեցրեց, որ այդ առիթով Պուտինը միանգամայն կոռեկտ պատասխան է տվել այն մասին, որ այդ վեճերը միայն տերմինաբանական են, բովանդակային վեճ չկա այն հարցի շուրջ, թե արդյոք միջանցքը կլինի արտատարածքային, թե ոչ։ Այն չի լինի արտատարածքային:
«Բանակցություններում երբեք խոսք չի եղել այդ երթուղու արտատարածքային լինելու մասին։ Այդ առումով Ռուսաստանի դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվել։ Ադրբեջանում սիրում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» համեմատել Լաչինի միջանցքի հետ։ Ինձ համար այս թեզը միշտ կասկածելի է եղել Ադրբեջանի շահերի տեսանկյունից, որովհետև դա ցանկության դեպքում կարելի է մեկնաբանել որպես Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հավասարեցում:
Այն բանից հետո, երբ ադրբեջանցիները տեղադրեցրին իրենց անցակետը, ինչը եռակողմ պայմանավորվածությունների խախտում է, ինչի վերաբերյալ Ռուսաստանը համապատասխան հրապարակային բաց հայտարարություններ էր անում, արդյոք հիմք կա ընդհանրապես խոսել ինչ-որ արտատարածքայնության մասին»,-նկատեց փորձագետը։
Նա մատնանշեց ռուսական շուկայում Ադրբեջանի շահագրգռվածության գործոնը։
Բացի այդ, կա Ռուսաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների և ամբողջ համաշխարհային առևտրի համակարգի լայնածավալ վերակառուցում, որոնք կապված են Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումների, մի շարք երկրների դոլարի աստիճանական հրաժարման, միջազգային առևտրի նոր ուղիների որոնման հետ:
Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն ուզում է դրանից ինչ-որ օգուտ քաղել։
«Ըստ երևույթին, Բաքվի դիրքորոշումն ավելի վաղ կայանում էր նրանում, որ տնտեսական արտոնություններ և հասանելիություն ստանար ռուսական շուկա՝ միևնույն ժամանակ իր չստանձնելով ԵԱՏՄ-ի հետ կապված ինչ-որ պարտավորություններ։ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դիրքորոշումը կարող է լինել այնպիսին, որ եթե ինչ-որ ռեֆերենցիաներ ես ստանում, ապա պետք է նաև ինչ-որ պարտավորություններ ստանձնել։ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի երթուղու կարևոր մասն է, որի նշանակությունը մեծանալու է: Սակայն ԵԱՏՄ նիստին Ալիևի ներկա լինելու մեջ աշխարհաքաղաքական տրամաբանություն չեմ տեսնում»,-նշեց Սիլաևը։
Նա հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի համոզի Ադրբեջանին մտնել ԵՏԱՄ կազմի մեջ՝ ինչ-որ քաղաքական արտոնությունների կամ առավելությունների դիմաց:
«Դա սակարկության առարկա չէ։ Այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, ինչը երեկ ընդգծեց Պուտինը։ Սա լծակ է նաև հայկական դիվանագիտության համար»,-եզրափակեց քաղաքագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.