Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ «USEFUL IDIOT» Է՝ «ՕԳՏԱԿԱՐ ԻԴՈԻՏ»
Նիկոլի վերաբերյալ ռուսական քաղաքականության գնահատականը տալիս՝ հաճախ ասում եմ, որ Նիկոլը Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքական շրջանակների համար «useful idiot» է՝ «օգտակար իդոիտ»:
Ոմանք դա չեն հասկացել մինչ այսօր:
Փորձեմ բացատրել թարմ օրինակով:
Օրերս ռուս քաղաքագետներից մեկը հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ հրաժարվելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ մղելուց և դա բացառապես ԼՂ ժողովրդի խնդիրն է:
Հիմնավորելու համար իր այս տեսակետը, որն ամբողջությամբ, կրկնում եմ, ամբողջությամբ համահունչ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը, նա հիշատակում է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի օրինակները:
Հասկանանք որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանն օգտակար Ռուսաստանի համար և որտեղ՝ իդիոտ.
1. Ռուս քաղաքագետի կողմից բերված հիմնավորումները բացարձակ չեն դիմանում որևէ քննադատության և՛ միջազգային իրավունքի, և՛ «հողի վրա ստեղծված» ռեալ պոլիտիկի տեսակետից:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
Ակնհայտ է, որ միջազգային շրջանակներում այն առաջ մղելու համար (որևէ տարածքի բնակչության տեսակետից) հարկ է, որ միջազգայնորեն ճանաչված որևէ պետություն այդ հարցը հետևողականորեն բարձրացնի միջազգային ատյաններում, լինի այդ հարցի «միջազգային օպերատորը»։
Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը, հատկապես 2020-ի նոյեմբերից հետո այս խնդրով չի զբաղվում:
2. Եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրույթն «ավելորդ» էր Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների խոսույթում և գործունեության մեջ, ապա ինչպե՞ս է քաղաքագետին ներկայացնող երկրի բարձրաստիճան և բարձրագույն ղեկավարությունը 16 տարի շարունակ՝ Մադրիդյան սկզբունքներից սկսած, առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցում էին ՀՀ իշխանությունները:
3. Ինչպե՞ս են այդ ձևակերպումները տեղ գտել կոնֆլիկտի հանգուցալուծման հիմնարար սկզբունքների և տարրերի մեջ 5 անգամ՝ ներկայացվելով ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների շուրթերով (2009-2013 թթ):
4. Ինչպե՞ս է տվյալ քաղաքագետին ներկայացնող երկրի անգամ ներքին իրավական փաստաթղթերում, այն է ՝ Արտաքին քաղաքականության դոկտրինում, մինչև վերջերս Արցախի հակամարտության կարգավորման սկզբունքների թվարկումը, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի, ներառվել ՌԴ արտաքին քաղաքականության պարտադիր իրավական ուժ ունեցող ռազմավարական փաստաթղթում:
5. Եթե Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակները, ըստ քաղաքագետի, ճիշտ էին, ապա ինչու՞ էր միջազգային փաստաթղթերում այդ խնդիրների կարգավորման հիմքում դրված բացառապես Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ոչ երբեք ՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Կրկնում եմ ՝ միջազգային որևէ փաստաթղթում տվյալ կոնֆլիկտների կարգավորման հիմքում ինքնորոշման իրավունք դրված չէր, թեպետ ըստ բանախոսի, այդ չճանաչված պետությունների իշխանություններն առաջ են մղել այդ հարցը:
6. Ավելի խորանանք վերոնշյալ երկու կոնֆլիկտների մեջ՝ ո՞վ է միջազգային հարթությունից խնդրի կարգավորման բանակցություններ տարել այդ երկրների ընտրված, բայց չճանաչված ղեկավարությունների հետ, բացի Ռուսաստանի Դաշնությունից:
7. ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականին՝ բացառապես օգոստոսյան պատերազմի արդյունքում և որևէ այլ, լուրջ միջազգային դերակատար այս սուբյեկտների պետականությունը չի ճանաչում:
8. Ինչ վերաբերում է Կոսովոյին:
Կոսովոյի օրինակով նույնպես ակնհայտ է քաղաքագետի կողմից Նիկոլին «օգտագործելու» փորձը, որովհետև Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումը տեղի է ունեցել 2 փուլով՝
ա) ռազմաքաղաքական փուլով՝ Հարավսլավիայի դեմ մղած պատերազմով,
բ) 2008 թվականի միջազգային դատարանի որոշումից հետո որպես «անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառում և ոչ թե որպես ինքնորոշման իրավունքի գերակայություն:
Չմոռանանք նաև՝ Կոսովոն այդպես էլ չի ճանաչվել անգամ ԵՄ անդամ 5 պետությունների կողմից, ՄԱԿ-ի և Եվրոպայի անդամ չէ և չնայած ԱՄՆ-ի ու Արևմուտքի հսկայական ճնշումներին ՝ սերբական իշխանությունները չեն գնում Կոսովոյի, գրեթե ավարտված ճանաչման լեգիտիմացման ճանապարհով:
Այս ամենն ի մի բերելով կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչով են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում որոշ, այդ թվում ՝ ռուսական շրջանակների կողմից, ի հակադրություն նախկին իշխանությունների:
Եվ, եթե անգամ, Հայաստանը տեսականորեն և պրակտիկ կերպով այսօր հրաժարվում է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա ի՞նչ իրավունքով է սահմանափակում Արցախի ժողովրդի բանակցային բովանդակությունն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, երկխոսության մեջ:
Ո՞վ է իրավունք տվել սահմանափակել այդ օրակարգն «իրավունքներով և անվտանգությամբ»:
Կրկնեմ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտով մարդու իրավունքները և ազատությունները մի սկզբունք են, մի «գլուխ», իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բոլորովին այլ բան է, թեպետ նորից հնչում է իրավունք բառը:
Փայփայել Նիկոլի այսօրվա տխմարությունները՝ նշանակում է 2 բան.
1. Փորձել նրան «հուշտ» չանել և չմղել Արևմուտքի գիրկը:
2. Փորձել փաստարկներից զրկել գործող ընդդիմությանը:
Հ. Գ. Եթե ռուս քաղաքագետն իրավացի լիներ, ապա իր երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իր երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչու՞ էին մինչ Պրահա Արցախի խնդրի կարգավորման մասին խոսում այլ բովանդակությամբ, իսկ Պրահայից հետո Արցախից հրաժարվելու ողջ պատասխանատվությունը բառացիորեն, իրավացիորեն և բարձրաձայն մեղսագրում Նիկոլ Փաշինյանին:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 10:22
TProfit – это инвестиционная платформа, созданная не только для комфортного старта, но и для устойчивого развития. Она предлагает не просто доступ к финансовым рынкам, а полноценную систему, которая помогает развивать навыки, улучшать результаты и постепенно масштабировать прибыль. Всё больше пользователей подтверждают в отзывах о STProfit, что это пространство, где рост капитала становится не мечтой, а чёткой системой для заработка.
-
2025-05-07 10:08
Очередная наша статья выходит в канун великого праздника – 80-летия Дня Победы. Защитники России, как и 80 лет назад, продолжают свою священную борьбу против фашизма уже в бывшей братской Украине, где нацистская клика 11 лет назад, устроив государственный переворот, взяв на вооружение идеологию махровой русофобии, начала ущемление и дискриминацию русского населения, а потом организовала массовые убийства. Для защиты Русского мира 24 февраля 2022 года Россия была вынуждена начать специальную военную операцию (СВО). Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций, посвященных теме участия и подвигам защитников России в зоне СВО. Тысячи российских армян наравне со всем многонациональным народом России принимают активное участие и вносят свою лепту в борьбу против украинского нацизма и за спасение Русского мира в Донбассе. В предыдущих 12 частях серии наших публикаций мы уже рассказали о 142 героях-армянах, которые, не щадя жизни и здоровья, защищали и защищают Россию и новообразованные республики.
-
2025-05-07 09:50
3 сентября (22 августа) 1894 года в селе Аджикенд, расположенном недалеко от армянского города Гандзак, родился мальчик Ованес Тер-Исакян. Его отец работал дорожным техником, но рано ушел из жизни. Мать Ованеса, эстонка по происхождению Ида Лауэр, вместе с братом воспитывала мальчика, который стал гордостью советского народа. Чтобы лучше вписаться в российское общество, его отец изменил фамилию и имя на Иван Исаков. Летом 1913 года, юноша отправился в Санкт-Петербург, где поступил в Петербургский технологический институт, хотя мечтал о морской карьере.
-
2025-05-06 12:32
19 апреля, в преддверии Международного дня Земли, в рамках проекта, реализуемого совместно с общественной экологической организацией «Мой лес Армения», сотрудники Ардшинбанка приняли участие в акции по посадке деревьев в общине Цахкунк Гегаркуникской области, в ходе которой было высажено около 300 деревьев.