Փաշինյան․ Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը պետք է պարզաբանի, թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունները նշանակում են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում»,– հայտարարեց նա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունները, բայց տեքստը, որ հնչել է երեկ, ըստ վարչապետի շատ մոտ է պայմանավորվածությունից հրաժարվելուն։
«Ես չեմ ուզում մեկնաբանություն անել, կարծում եմ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,– ասաց նա։
Նախօրեին Ալիևը Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, բոլոր պաշտոնյաներին էլ կոչ էր արել հրաժարվել պաշտոններից՝ անվանելով դա «միակ ճանապարհը, որով նրանք կարող են համաներում ստանալ»։
Ադրբեջանի նախագահը նաև նշել էր, որ Ղարաբաղում բնակվող հայերին վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ Ալիևը նաև սպառնացել է Լեռնային Ղարաբաղին ռազմական օպերացիայով։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձությունները այլ կերպ կզարգանան», - նշել էր նա։
Խոսելով հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպման մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանւի մեկնաբանությունները Վաշինգտոնում իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ»,– ասաց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.