Մարտիրոսյան․ «ՊՆ Նոկիա»-ն Pegasus-ով չի վարակվում, բայց անվտանգ չէ
Pegasus լրտեսական ծրագիրը վարակում է iOS համակարգով Apple–ները և անորոշ տիպի Android համակարգով աշխատող հեռախոսները։ «ՊՆ Նոկիա»–ները Pegasus-ով չեն վարակվում։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«ՊՆ Նոկիա»–ները Pegasus-ով վարակել չեն կարող։ Բայց ուզում եմ անպայման շեշտել, որ «ՊՆ Նոկիա»–ներն անվտանգ չեն։ Եթե մարդը սահմանի մոտ խոսի այդ հեռախոսով, թշնամին ամբողջությամբ կարողանում է լսել։ Այդ հեռախոսներով հնարավոր չէ գաղտնագրվել, օրինակ խոսել որևէ մեսինջերով»,–ասաց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետի խոսքով` Pegasus–ը հաճախ հետքեր չի թողնում։ Այսինքն՝ հայտնի վարակումները վերաբերում են «Այֆոն» ունեցողներին։
«Անդրոյիդ համակարգով աշխատող հեռախոսների դեպքում վարակման թվերի մասին մենք չգիտենք, քանի որ ի տարբերություն «Այֆոն» ունեցողների, այդ մարդիկ ծանուցում չեն ստանում»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա հավելեց, որ սմարթֆոնի սքանավորումն անգամ 100 տոկոսով ցույց չի տալիս, թե արդյոք եղել է վարակում, թե ոչ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.