Փաստաբան․ Վաչագան Ղազարյանի գործով վաղեմության ժամկետներն անցել են
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մհեր Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ միջնորդությունը։ Պաշտոնապես դեռևս հայտնի չէ, թե ո՞ր քրեական վարույթի շրջանակներում է կալանավորվել Ղազարյանը, սակայն «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ղազարյանին մեղադրանք ներկայացվել է փողերի լվացման հատկանիշներով։
Փաստաբան Մհեր Հակոբյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, զերծ մնաց վարույթի մասին մանրամասներ հայտնելուց, սակայն նշեց, որ Վաչագան Ղազարյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի, իսկ հիմքում դրված ապացույցները պաշտպանության կողմը կվիճարկի իրավական պաշտպանության շրջանակներում։ Ի դեպ, պարզվում է՝ Վաչագան Ղազարյանին ներկայացված մեղադրանքներով վաղեմության ժամկետներն անցել են։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են դեռևս 2018թ.-ից։ Քրեական գործերից մեկով, որով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 2021թ. համաներում էր կիրառվել։ Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել էր 9.340.677 ՀՀ դրամի չափով վնասը, պաշտպանության կողմը պնդում էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել, գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մյուս քրեական գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։ Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.