Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստները» բողոքի ցույց են անցկացրել՝ Ալիևից պահանջելով իրենց գումարը
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում վերջին օրերին ակտիվիորեն քննարկվում է օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի մոտ պետական ֆինանսավորմամբ գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները բողոքում են իրենց ֆինանսավորման կրճատման դեմ։ Ցուցարարների թվում են եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հրահանգով Լաչինի միջանցքը մի քանի ամիս ապօրինի փակած այսպես կոչված «էկոակտիվիստներից»։ Մասնավորապես, լուսանկարներում երևում են դեռևս դեկտեմբերին Լաչինի միջանցքում աղավնուն խեղդելով հայտնի դարձած տիկինը, նաև՝ «Սոցիալական աջակցություն պատերազմի կանանց վետերաններին» ՀԿ ղեկավար Ռադե Աբբասը, որի կազմակերպությունը ևս ակտիվորեն մասնակցում էր միջանցքի փակմանը։
Ուշագրավ է, որ օրերս Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին աջակցության պետական գործակալությունը հրապարակել էր 2023 թվականի փոքր դրամաշնորհների մրցույթի արդյունքները։ Արդյունքների հրապարակումից հետո էլ սկսվել է կազմակերպությունների անդամների ցույցը, որոնք բողոքում են իրենց դրամաշնորհների կրճատման կամ չեղարկման դեմ։ Ի դեպ, այս բողոքի ակցիայից հետո Ադրբեջանի պետական քարոզչամեքենան լծվել է նրանց սևացնելու գործին։
Factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.