Թբիլիսի․ Հակամարտության դեպքում Վրաստանը միայնակ կմնա Ռուսաստանի դեմ, ինչպես՝ Ուկրաինան
Ռուսաստանի հետ զինված հակամարտության դեպքում Վրաստանը կմնա միայնակ, և ոչ ոք նրա համար չի պայքարի, ինչպես Ուկրաինայի դեպքում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը վրացական Kviris Palitra թերթին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ բացատրելով, թե ինչու Թբիլիսին չի ծրագրում միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության հետ զինված հակամարտության դեպքում «ոչ ոք չի կռվի» Վրաստանի կողմից։
«Մենք մենակ ենք մնալու: Մենք նայում ենք Ուկրաինային և տեսնում, որ ոչ ոք չի կռվում ուկրաինացի ժողովրդի կողքին կամ նրա փոխարեն: Առավելագույնը, ինչ կարող է անել Արևմուտքը, զենք մատակարարելն է: Նրանք զենք են մատակարարում, բայց միայն ուկրաինացիներն են արյուն թափում ուկրաինական հողի վրա»,-ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը հավելել է, որ 2008 թվականին Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո Արևմուտքը պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի Դաշնության դեմ, ընդհակառակը, հայտարարվեց Մոսկվայի հետ վերագործարկման քաղաքականության մասին։ Ավելին, 2008 թվականից հետո Վրաստանին արգելվել է զենք գնել։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.