Ռուբեն Վարդանյան․ Կամ հայ ես ու կանգնած ես Արցախի կողքին, կամ հայ չես, եթե Արցախի կողքին չես
Կարևոր քայլերն առաջին հերթին պետք է անեն Արցախի նախագահն ու իշխող ուժը։ Նահանջելու տեղ չկա, պետք է որոշումներ կայացնել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Ներսում բոլորը հասկանում են իրավիճակը և պետք է պատրաստվեն բոլոր ունեցած ուժերով մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նա։
Վարդանյանը վստահ է, որ Հայաստանում և ոչ միայն մարդիկ կկանգնեն Արցախի կողքին։
«Բայց նրանք պետք է զգան, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի` մեր հողում ապրելու մեր իրավունքը պաշտպանելու համար: Սա պետք չէ բարձրաձայն անել»,- հավելեց նա:
Նրա խոսքով, Ալիևի հնչեցրած սադրանքն այլ տարբերակ չի թողնում.
«Պետք է պատրաստվել ամեն ինչի ՝ հասկանալով, որ այս իրավիճակում պետք է ապավինենք սեփական ուժերին՝ փորձելով աշխարհին բացատրել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, չունի այնպիսի լուծում, ինչպիսին ուզում է Ադրբեջանը։ Այդ մոտեցումը կայանում է նրանում, որ մենք դառնում ենք Ադրբեջանի մաս, ինչը կհանգեցնի նոր ցեղասպանության, Արցախից հայերի վտարման։ Սա մեզ համար անընդունելի կլինի։
Հիմա առավելագույնս պարզ է դարձել՝ կամ հայ ես ու կանգնած ես Արցախի կողքին, կամ հայ չես, եթե Արցախի կողքին չես։
Արցախի հայերը 1988 թվականից սկսեցին պայքարել սեփական օրենքներով ապրելու իրավունքի համար, և ոչ ոք չի կարող մեզ զրկել այդ իրավունքից։
Որոշումները, որոնք կարող են ընդունել տարբեր երկրներ, ի վերջո, պետք է իրականացվեն Արցախում։ Եթե Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասին հայտարարեն, որ չեն ենթարկվելու՝ վկայակոչելով պատմական փորձը, այդ թվում՝ Նախիջևանում, Շաումյանում և Խորհրդային Ադրբեջանի այլ շրջաններում ապրող հայերի փորձը։ Սա ամենակարևոր քայլն է և այս դիրքորոշումը պետք է հասկանա առաջին հերթին Ադրբեջանը, աշխարհը և Հայաստանը։
Մենք հասկանում ենք իրավիճակը և ամեն օր պատրաստվում ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի համապատասխան մակարդակի պատրաստվածություն լինի, մեր դիրքորոշումը կլինի հստակ և կոնկրետ»,- շեշտեց նախկին պետնախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.