«Պարզունակ վրեժխնդրություն է». Միքայել Համբարձումյանի կնոջն ազատել են աշխատանքից
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ Միքայել Համբարձումյանի կնոջն ազատել են աշխատանքից։ Համբարձումյանը վստահ է, որ պատճառը 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում իր ընդգրկվելու փաստն է, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տված հարցազրույցը։ Այս մասին Համբարձումյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ–ն նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում իր կնոջը պարտադրել են առանց որևէ օբյեկտիվ պատճառի ու օրինական հիմքի աշխատանքից ազատվել, իսկ որդին, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, ինքն է հեռացել ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին:
«Ես մնում եմ խորը համոզմունքիս, որ գեներալ Խաչատուրովին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, և դա ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ, պնդում եմ նաև նախկինում հնչեցված բոլոր մտքերս և առաջիկայում էլ խոսելու ու արձագանքելու եմ, երբ նպատակահարմար կգտնեմ»,–հայտարարել է Համբարձումյանը։
Նա նշել է, որ չի կարելի մշտապես ապրել վախեցած, կեղծ անտարբերությամբ կամ անձնական շահով, հատկապես երբ ողջամիտ կասկած ունես, որ վտանգված է Հայրենիքիդ անվտանգությունը:
«Կնոջս ու որդուս նկատմամբ այս գործողությունները համարում եմ պարզունակ վրեժխնդրություն, որը չի կարող բարոյական և իրավական հետևանքներ չունենալ թեկուզ ապագայում»,–գրել է նախկին պաշտոնյան:
Նա հավելել է, որ իր համար ամենից ցավալին կլինի, եթե հաստատվեն տվյալները, որ այս գործընթացին առնչվել է նաև ԱԱԾ-ն, քանի որ իր ընտանիքի անդամների նկատմամբ նման ոտնձգությունն աննախադեպ է, և, ըստ Համբարձումյանի, ակնհայտ կրում է անձնավորված բնույթ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.