Արսեն Թորոսյանը կհարցաքննվի Cօvid-19-ի գործով
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կհարցաքննվի Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա։ Կհարցաքննենք, որովհետև, ամեն դեպքում, Արսեն Թորոսյանն է զբաղեցրել առողջապահության նախարարի պաշտոնը, և պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը (որը հետագայում ազատ արձակվեց) ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դեմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.