Արթուր Հարությունյան․ Դատապարտելի է ԱՄՆ պետդեպի՝ համաներման մասին հայտարարությունը
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարը դատապարտում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում նա ողջունել էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի պաշոտնյաներին համաներելու մասին հայտարարությունը:
«Ի՞նչ համաներման մասին կարող է խոսք լինել, եթե ամնիստիա իրականացվում է հանցագործների նկատմամբ: Մարդիկ պայքարում են իրենց իրավունքների և ազատությունների համար, բայց խոսվում է նրանց համաներման ենթարկելու մասին:
Ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող են Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը ողջունել:
ԱՄՆ-ն համարվում է խաղաղության պայմանագրի միջնորդ, բարձր խոսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման մասին: Մինչդեռ նրանք չեն խոսում Ալիևի այն հայտարարությունների մասին, որոնք սպառնալիք են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար:
Նրանք չտեսնելու են տալիս Ալիևի հայտարարությունները: Տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող են չդատապարտել և փոխարենը ողջունել նման հանցավոր հայտարարությունը»,-ասաց Արթուր Հարությունյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, Բերձորում Ադրբեջանի նախագահը սպառնացել էր արցախահայությանը, պահանջել ենթարկվել իրենց օրենքներին, լուծարել խորհրդարանն ու ինտեգրվել Ադրբեջանին, իսկ պաշտոնյաներից էլ պահանջել էր հանձնվել, ինչի դեպքում միայն կարող է խոսք լինել համաներման մասին:
ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է համաներման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:
alphanews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.