«Փաստ». ԱՐԴԵՆ ԻՍԿ ՄՈՏ 400 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՎԵԼ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավական մեծ թափով շարունակվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, որն անցկացվել է Երևանում, Արարատում, Մասիսում, Արցախում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ հավաքվել է մոտ 400 հազար ստորագրություն։ Այսօրվանից ստորագրահավաքի գործընթացը մեկնարկելու է ՀՀ բոլոր մարզերում, ի մասնավորի՝ խոշոր համայնքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ստորագրահավաքի ու նման այլ նախաձեռնությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում, քանի որ առաջին հերթին դրանցով պարզ է դառնում մեր հանրության իրական վերաբերմունքը Արցախի խնդրին: Հենց դրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների միջոցով, թե՛ հատկապես մարզերում փորձում են տիրաժավորել Արցախի հարցով հնարավոր հանրաքվե անցկացնելու թեզը:
Այսինքն, մարդկանց «լսացնում» են, թե իբր անիմաստ է միանալ նման ստորագրահավաքներին, թե իբր երբ ժամանակը գա, հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը: Իրականում, հանրաքվեի թեման գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա, ինչի մասին նա, ի դեպ, վերջերս նաև ակնարկել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս առումով ՔՊ-ում ևս տարբեր կարծիքներ կան. այստեղ ևս շատերը հստակ գիտակցում են, որ հայ ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց ծրագրերին հավանություն չի տա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.