Փաշինյան․ Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հարցնում է. «Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում»:
Ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է. «Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:
Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը:
Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.