Վթարի ենթարկված պատանի ըմբիշներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս պահին բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժումը շարունակում է երեք երեխա, որոնցից մեկի մոտ դրական դինամիկա կա։
Հունիսի 1-ին մահացավ ավտովթարից տուժած երեխաներից մեկը` 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։ Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:
Ավելի վաղ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ իրենց մոտ գտնվող, վթարից տուժած մեծահասակներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին սպառնացող վտանգը չի վերացել։ Մյուս մեծահասակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է։
Հիշեցնենք` մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ճանապարհին բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։ Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել էր, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.