Իրանի ՌՕՈւ հրամանատար․ Մեզ «Սու» մոդելի նոր ինքնաթիռներ են անհրաժեշտ
Իրանին «Սու» մոդելի նոր ինքնաթիռներ են անհրաժեշտ, սակայն էսկադրիլիա մտնելու ամսաթիվը կախված է երկրի ղեկավարության որոշումից, հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Ինչ վերաբերում է «Սու» օդանավերին... դրանք մեզ պետք են, բայց մենք չգիտենք, թե երբ կմտնեն մեր էսկադրիլիա, դա կախված է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների որոշումից», - Tasnim-ի հաղորդմամբ՝ ասել է Վահեդին:
Գեներալը նշել է, որ նոր ինքնաթիռ գնելու համար անհրաժեշտ է ուսուցում անցնել արտադրող երկրում, որ փորձառու օդաչուները հետագայում կարողանան հայրենական կադրեր պատրաստել:
Վահեդին խոսել է նաև իրանական ռազմական ավիաշինության ձեռքբերումների մասին: Այսպես, «Շահիդ Դոուրան» նախագծի շրջանակում թարմացվել են F4 ինքնաթիռի ՌԼԿ-ն և սպառազինության համակարգերը և իրագործվել է ՀՕՊ խոցման գոտուց դուրս նետված ռումբերի օգտագործման հնարավորությունը։
Նա հայտնել է «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի հրթիռների հեռահարության ավելացման և այդ ինքնաթիռի սարքավորումների 80 տոկոսի թարմացման մասին:
Իրանական «Կոուսար»կործանիչն էլ անցնում է վերջին փորձարկումները, և մոտ ապագայում այդ մոդելի ինքնաթիռներից կկազմվի էսկադրիլիա, իսկ պաշտպանության նախարարության մշակած «Յասին» ուսումնական ինքնաթիռն այս տարի կհանձնվի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը ստացել է «Հայբար» անվանումը և հրթիռների նախորդ մոդելների արդիականացում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.