Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Սա կարևոր հայտարարություն է, մենք այն ի գիտություն ենք ընդունում
Կրեմլը կարևոր է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Այն ի գիտություն կընդունվի, հունիսի 2-ին կոնֆերանս զանգի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է aif.ru-ն։
«Մենք այն (հայտարարությունը) ի գիտություն ենք ընդունում։ Սա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հայաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբություններ կան։ Մենք դրանք հաշվի ենք առնում, մենք դրանք գիտենք։ Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։
Հունիսի 1-ին ՀՀ կառավարության YouTube-ի ալիքը Մոլդովայում Եվրոպական գագաթաժողովի ժամանակ հրապարակել էր մայիսի 4-5-ը Չեխիա կատարած այցի ժամանակ Փաշինյանի՝ CNN-ի Պրահայի մասնաճյուղին տված հարցազրույցի տեսանյութը։ Փաշինյանն ասել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Նրա խոսքով, Երևանը մտահոգված է կատարվածի կապակցությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.