Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ 230 ԳՅՈՒՂ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑԸ ԵՎ ԿՑԱՆԿԱՆԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԱՅՆՏԵՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանցիները Հայաստանի 230 գյուղ համարում են իրենցը և հաջորդ փուլում կցանկանան տեղափոխվել այնտեղ։ Հետո բախումներ կլինեն հայերի հետ, ապա կգա թուրքական բանակը՝ իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, ինչպես դա արեցին Սիրիայի 30 կիլոմետրանոց գոտում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Նա վստահ է, որ Ադրբեջանը զիջումների չի գնում և շարունակելու է հանդես գալ ուժի դիրքից։
«Այն բանից հետո, երբ Բաքուն կմարսի Արցախը, նույնը կսկսի խոսել Սյունիքի և միջանցքի մասին։ Հետո հերթը կհասնի Հայաստանի մնացած հատվածին։ Սյունիքը կորցնելուց հետո մեզ որևէ դաշնակից որևէ օգնություն ուղարկել չի կարող։ Սա խաղաղություն չէ, այլ նվաստացում։ Մենք կամաց-կամաց ընկնում ենք մահացու ծուղակը։ Մեր զիջումները չեն փոխում Ադրբեջանի պահվածքը, նա մեզ հանգիստ չի թողնի, այլ ուզում է մեզ խեղդել։ Հիմա նրանք ասում են, որ Հայաստան պետք է վերադառնան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ»,-ընդգծեց քաղաքագետը։
Փորձագետը նկատեց, որ ամբողջ Արևմուտքն Ալիևին բարեկամ է համարում, չէ՞ որ Բաքուն այլընտրանքային գազ է տալիս։ Ընդ որում, նրանք ձևացնում են, թե չգիտեն, որ այդ գազի մեծ մասը ռուսական է։
«Արևմուտքի համար արցախահայության իրավունքները դարձել են ոչինչ, նրանք վաճառել են դրանք գազի և նավթի դիմաց։ Սա Ալիևի խավիարային քաղաքականության արդյունքն է։ Մեր ժողովրդին հերթական անգամ ծախեցին, և ոչ ոք դրա մասին չի խոսում՝ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը։ Սակայն չի կարելի անընդհատ մեղադրել ուրիշներին, Հայաստանում իշխանափոխություն է պետք, պետք է գան իրավասու ուժեր, որոնք կկարողանան աշխատել շահագրգիռ երկրների հետ և զսպել Թուրքիային»,-հավելեց Խաչիկյանը։
Նա հավանական համարեց առաջիկայում Երևանի և Բաքվի միջև փաստաթղթի ստորագրումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.