Կհաղթահարենք միայն ազգային միաբանությամբ. կաթողիկոսի գլխավորությամբ քննարկում է անցկացվել
Մայր Աթոռում այսօր տեղի է ունեցել նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումը, որի ժամանակ քննարկվել են Հայաստանին և Արցախին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նիստն անցկացվել է հունիսի 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
Քննարկմանը մասնակցել են եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների այլ ներկայացուցիչներ։
Քննարկումները մեկնարկել են տերունական աղոթքով, ինչից հետո հարթակի համակարգող, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկայացրել է հարթակի ձևավորման պատմությունը, նպատակը և ձևաչափը։ Հարթակի մեկնարկային օրը մասնակիցները քաննարկել են «Հայաստանը և Արցախը շրջադարձային խաչմերուկում. մարտահրավերներ և հաղթահարման ուղիներ» թեման։
Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի առաջ ծառացած մարտահրավերների շուրջ կկարողանան կառուցողական առաջարկներ ձևակերպել։
«Դրանք կարևորությամբ պետք է նկատի առնվեն ինչպես իշխանությունների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ու գործիչների կողմից։ Ամենքս գիտակցում ենք՝ միայն համազգային միաբանությամբ կարող պիտի լինենք հաղթահարել ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին փորձությունը»,- ասել է Վեհափառ հայրապետը։
Նա նաև ընդգծել է, որ հայոց եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այնպես էլ հիմա, պետք է շարունակի իր կարողությունները, հայրենիքի ու սփյուռքի իր ողջ ներուժը ծառայեցնել հանուն հայոց պետականության զորացման։
Թեմայի շրջանակում զեկույցով հանդես է եկել արևելագետ, բ. գ. թ., պ. գ. դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Զեկուցողն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այն նախապայմաններին, որոնք Թուրքիան ներկայացրել է Հայաստանին դեռևս 1990-ականներին։ Արևելագետը նշել է, որ այդ նախապայմաններն այժմ սպառնալիք են։
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների բավարարումն էական հարված կհասցնի հայկական ինքնությանը և պետականությանը», - նշել է Մելքոնյանը։
Քննարկումների ժամանակ մեկ այլ զեկույցով հանդես է եկել կ.գ.թ., դոցենտ Շավարշ Քոչարյանը։ Իր զեկույցում Քոչարյանն անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը`ընդգծել է, որ պետք է ձերբազատվել «փրկիչների» փնտրտուքից։ Նա վստահեցրել է` փրկություն կարող է լինել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում։
Զեկույցների ավարտից հետո ծավալվել են քննարկումներ, եղել են ելույթներ Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի շուրջ։
Ներկաները նաև հույս են հայտնել, որ հարթակի քննարկումները շարունակական կլինեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.