Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՃԻՇՏԸ ՉԳՆԱԼՆ ԷՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անկարա այցելելով, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Այդ այցը լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել Հայաստանում և սփյուռքում։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն»,–նշել է Օսկանյանը։
Նախկին ԱԳ նախարարի գնահատմամբ` Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայի երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։
«Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին` հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ»,–գրել է նա։
Միևնույն ժամանակ, Օսկանյանի կարծիքով, այստեղ կա նաև Փաշինյանի արժանապատվության խնդիրը, քանի որ Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին։
«Իր եղբայր Ալիևի հետ Փաշինյանի ու հայերի նկատմամբ նրանց վիրավորանքների համադրումը չէր կարող որևէ մեկի մոտ ցանկություն առաջացնել մասնակցելու արարողության վասն ոչնչի։ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարելի է ավելի կարևոր համարել, քան, օրինակ, Ֆրանսիայի ու Հունաստանի հարաբերություններն այդ երկրի հետ։ Սակայն ո՛չ Մակրոնը, ո՛չ Միցոտակիսը չմասնակցեցին այդ արարողությանը, իմ համոզմամբ, նաև այն պատճառով, որ Էրդողանն անձնական վիրավորանք է հասցրել նրանց»,– գրել է Օսկանյանը։
Նախկին նախարարը հավելել է, որ ճիշտը Թուրքիա չգնալն էր։
«Եթե ամբողջ հայ ժողովրդի մեջ կար ընդամենը մի մարդ, որին այս այցը ցավ էր պատճառելու, պետք չէր գնալ, որովհետև չգնալուց հայերը ոչինչ չէին կորցնելու»,– եզրափակել է դիվանագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.