«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐ ՇՈՈՒԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵԼՈՒ Է ԱՆՎԱՆԱՐԿԵԼ ԲԱՆԱԿՆ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե առաջիկայում պատրաստվում է «ներկայանալ» 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ավելին՝ նշել է, թե այդ ողջ գործընթացը ոչ միայն դռնբաց է լինելու, այլև ցուցադրվելու է ուղիղ եթերում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը դրանով նախապատրաստվում է նոր շոուի, որի ժամանակ մանիպուլյացիոն նոր դոզաներ կնետի դաշտ ու մեղավորներ «նշանակելու» նոր սերիա կբեմադրի։ Մասնավորաբար, խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ, բացի «նախկինների» թեման հերթական անգամ շահարկելուց ու նախկինում իր կողմից բարձրաձայնված «փաստերը» կրկնելուց, Փաշինյանը քննիչ հանձնաժողովում պատրաստվում է ոչ միայն պատերազմի տարբեր դրվագներով մանրամասներ հանրայնացնել, այլև բարձրաստիճան զինվորականների նոր անուններ հրապարակել, որոնք, ըստ նրա, մեղավոր են տվյալ դրվագներում և պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Այս կերպ նա հերթական անգամ փորձելու է անվանարկել բանակն ու բարձրաստիճան սպայակազմին և այս ֆոնին «թանկով ծախել» ներկայումս իբր տեղի ունեցող բանակային ռեֆորմները՝ դրանք մատուցելով իր սիրելի աննախադեպության «սոուսով»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 13:02
В Армении спустя 27 лет раскрыто убийство замминистра обороны Ваграма Хорхоруни. Об этом сообщает Следственный комитет.
-
2025-07-18 13:00
Министр экономики Армении Геворк Папоян обратился к грузинской стороне с просьбой назначить должностное лицо для обеспечения коммуникации. Об этом пишет газета «Грапарак», ссылаясь на собственные источники.
-
2025-07-18 12:52
Премьер РА Никол Пашинян 16 июля не выставил на торги т.н. «Зангезурский коридор», он публично озвучил готовность сдать его заинтересованным сторонам. Пресс-конференция была необходима, чтобы Пашинян публично признал готовность предоставить Турции и США коридор через территорию Армении. Этот коридор сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-18 12:50
Настоятель армянского храма Святого Всеспасителя (Сурб Аменапркич) в Нижнем Новгороде, иерей Себеос Галачян объяснил, почему не разрешил депутату парламента Армении (фракция "Гражданский договор") Нареку Григоряну быть крестным отцом при крещении ребенка.