ԽՆՁՈՐԸ ԾԱՌԻՑ…
Գայանե Հակոբյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը, կրկին կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանին «առևանգելու» համար:
ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է ՄԱՅԻՍԻ 20-ԻՑ: Հունիսի 5-ին Վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը տնային կալանքի։ Այնուհետ առաջին ատյանի դատարանում պաշտպանող կողմը փորձեց հասնել խափանման միջոցի մեղմացման կամ ընդհանրապես չեղարկման: Բայց այդժամ վրդովվեց «տուժողը»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի, 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանը։ Նա հայտարարեց, թե պաշտպանող կողմը «մաքսիմալիստական մոտեցումներով» է հարցին մոտենում, Գայանե Հակոբյանին կալանքից ազատելը կարող է սպառնալ հանրային անվտանգությանը և ընդհանրապես... «Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար. տեղի է ունեցել ծանր հանցագործություն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանը, նկատի ունենալով իր «առևանգումը»: Եվ դատարանը որոշեց, որ Գայանե Հակոբյանը պետք է մի քիչ էլ նստի...
Ավելի վաղ դատարանի շենքի առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանը լրագրողներին էր ներկայացրել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կողմից իր «առևանգման» սեփական վարկածը: «Տուժողի» խոսքերով, ինքը, այո, հոժարակամ է նստել Գայանե Հակոբյանի մեքենան, որ պարզապես զրուցի: Բայց մեքենայում իմացել է, որ գնում են զինվորական փառքի Եռաբլուր պանթեոն, որտեղ հանգչում է Ժորա Մարտիրոսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանը ցանկացել է իջնել մեքենայից, սակայն Գայանե Հակոբյանը թույլ չի տվել: Այդժամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդի և 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Փաշինյանը, որսալով պահը, երբ մեքենան շարժվում էր ցածր արագությամբ, հերոսաբար դուրս է նետվել մեքենայից։ Բնավ ոչ հեռու այն վայրից, որտեղ մինչ այդ իր կամքով նստել էր մեքենան։ Այսպիսով, «առևանգումը» տեղի չի ունեցել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանը հայց է գրել Գայանե Հակոբյանի դեմ՝ մեղադրելով նրան ծանր հանցագործության մեջ, քանի որ Գայանե Հակոբյանը ցանկացել է գնալ Եռաբլուր, իսկ ինքը չի ցանկացել:
... Հիշում եմ, մի անգամ տրոլեյբուս էի նստել ընկերոջս հետ: Նա շարունակ հրավիրում էր ինձ իր տուն: Ես հրաժարվում էի, նա պնդում էր: Ի վերջո դուրս ցատկեցի կանգառում: Այ հիմա մտածում եմ, որ պետք էր մեղադրել նրան առևանգության փորձի մեջ: Եվ առնվազն ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ ծանր հանցագործություն կատարելու փորձով պատճառած բարոյական վնասի համար: Ես, ի տարբերություն Աշոտ Փաշինյանի, «առևանգման» վկաներ էլ ունեի. մի ամբողջ տրոլեյբուս...
Կատակը մի կողմ, դժվար է ասել, թե որ տեսարանն է ավելի խայտառակ. այդ դատական զավեշտը, թե 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանի հոր մասնակցությունը Էրդողանի երդմնակալության տոնական միջոցառումներին. այն մարդու տոնին, որը պատասխանատու է 44-օրյա պատերազմի հրահրման և այդ պատերազմում ագրեսորին աջակցելու համար։
Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց, որ Հակոբյանի կալանքը երկարաձգելու որոշումը կայացվել է բարձր մակարդակով, Նիկոլ Փաշինյանը ճնշում է գործադրել դատարանի վրա: Փաստաբանի կարծիքով, Հակոբյանին կրկին կալանավորեցին, քանի որ չարդարացավ հաշվարկը, թե նա կընկճվի և, ի երախտագիտություն խափանման միջոցը տնային կալանքի փոխելու՝ կընդունի հերոսական Աշոտ Փաշինյանին «առևանգելու» մեղքը: Ավելի վաղ Հակոբյանի կամավոր ապաշխարումից հետո դատական հետապնդումը դադարեցնելու այդպիսի հնարավորության մասին իր վերջին ասուլիսում ակնարկեց նաև վարչապետը՝ 44-օրյա պատերազմի հերոսական մասնակից Աշոտ Փաշինյանի հայր Նիկոլ Փաշինյանը:
Հունիսի 10-ը Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
-
2025-05-12 10:29
Плоды мероприятий в рамках программы «Обучение - это модно», в соответствии с концепцией «Реальной Армении», дают о себе знать. И вот любимчик правящей семьи Арцрун Ованнисян, который в период 44-дневной войны в каждодневном режиме рапортовал о победах армянских ВС, а сразу после подписания Трехстороннего заявления от 9.11.2020-го от греха подальше слег в больницу, а потом отправился в США, сделал сенсационное открытие, с которым поделился в эфире у… Ну а с кем он еще в первую очередь мог поделиться сенсацией, как не с мужем министра наук, образования, культуры, спорта и молодежи?