Արցախում միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ից
Արցախում բուհերի ընդունելության միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 9-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:
«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Հունիսի 13-ին քննություն կկազմակերպվի «Օտար լեզու», 16-ին՝ «Մաթեմատիկա», 20-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Կենսաբանություն», 27-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից: Քննական հինգ կենտրոններն արդեն կահավորված են, անհրաժեշտ տեսախցիկները և պատճենահանող սարքերը` տեղադրված, որպեսզի քննություններն անցկացվեն ըստ կարգի: Բոլոր դիմորդները ստացել են իրենց անցաթղթերը, տեղյակ են, թե որ քննական կենտրոնում է լինելու իրենց միասնական քննությունը: Քննությունները կսկսվեն առավոտյան` ժամը 09:30-ին, բայց դիմորդները պետք է ներկայանան քննական կենտրոն ժամը 08:30-ին՝ ձեռքի տակ ունենալով անցաթղթերը և անձը հաստատող փաստաթուղթը: Գրիչները և մնացած անհրաժեշտ պարագաները նրանց տեղում կտրամադրեն»,-մանրամասնել է Յու. Քարամյանը:
ԳԹԿ տնօրենի խոսքով՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ այս տարի բոլոր ուղղություններում դիմորդների թվի նվազումն ակնհայտ է:
«Բայց եթե այս տարվա շրջանավարտների և դիմորդների թվի տոկոսային հարաբերությունը դիտարկենք, ապա, նախորդ տարվա համեմատ, այն պահպանվում է: Շրջանավարտների 65 տոկոսը կհանձնի միասնական քննություններ: Ունենք նաև շրջանավարտներ, ովքեր կհանձնեն ներբուհական քննություններ, որոնք կանցկացվեն հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ը: Գրաֆիկը հաստատվել է ԳԹԿ տնօրինության կողմից և ուղարկվել համապատասխան համալսարաններ, որտեղ քննությունները անց են կացվելու տվյալ բուհի առարկայական հանձնաժողովների կողմից, որոնց կազմը հիմնականում հաստատված է: Տվյալ բուհերում դիմորդներին կտրամադրվեն անցաթղթերը»,-նշել է մեր զրուցակիցը:
ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ այս տարի ևս կան դիմորդներ, ովքեր հայտագրվել են հայաստանյան բուհեր ընդունվելու համար: Այդ տոկոսային հարաբերությունը ևս պահպանվել է:
«Մեծ թիվ են կազմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար հայտագրված դիմորդները: Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 27-ին: Բոլոր դիմորդներին հաջողություն ենք մաղթում»,-ընդհանրացրել է ԳԹԿ տնօրենը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.