Բայրամովը Հայաստանին մեղադրել է «Ղարաբաղի հայերի հետ երկխոսությանը խոչընդոտելու համար»
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել և կրկին մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում տարաձայնությունների վերացման համար երեք ուղղություններով, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը։
«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները։ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի՝ լուծելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում»,-ասել է Բայրամովը։
Նա պնդել է, թե Հայաստանն Արցախում ունի ռազմական ներկայություն, շարունակում է «հետևողականորեն միջամտել Ադրբեջանի ներքին գործերին ու խանգարել Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղում հայկական ծագում ունեցող տեղի բնակիչների միջև երկխոսությանը և միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում սևացման արշավ է իրականացնում Բաքվի դեմ»։
Բայրամովը նշել է, որ այս ամենը «բանակցությունների ճանապարհին գլխավոր խոչընդոտն են»։ Նա հայտարարել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական տարածք Ղարաբաղի էթնիկ հայերի վերաինտեգրման հարցում որպես հավասար քաղաքացիների»։
factor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.