Միշուստին․ ՀՀ-ում ռուսական ներդրումները 46 %-ով գերազանցում են օտարերկրյա ամբողջ կապիտալը
ՀՀ–ում աշխատում է ռուսական 4 500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն այսօր ավելի, քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այսօր Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկու երկրների վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։
«Հունվարից ապրիլ երկու երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը աճել է 96 տոկոսով, որը կազմում է 140 մլրդ ռուբլի կամ ավելի, քան 660 մլրդ ՀՀ դրամ։ Իհարկե, կարևոր է պահպանել դրական այս դինամիկան և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ նոր ռեկորդներ սահմանել»,– ասաց ՌԴ վարչապետը։
Նա նաև հայտարարեց, որ երկու երկրների առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցությունն ակտիվորեն և դինամիկ զարգանում են` ի հեճուկս ոչ բարեկամ երկրների ապօրինի տնտեսական պատժամիջոցներին։ Միշուստինի խոսքով` անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները` մեծացնելու առևտրաշրջանառությունը, ներդրումները։ ՌԴ վարչապետն ընդգծեց, որ իրենք հետաքրքրված են համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ` էներգետիկայի, հանքաարդյունաբերության և ագրարային գյուղատնտեսության ոլորտներում։
«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև միջմարզային համագործակցությանը։ Այժմ ՀՀ և ՌԴ համապատասխան կառույցների միջև կա ուղիղ կապ և Հայաստանում այս ընթացքում կազմակերպվել է 24 բիզնես–հանդիպում։ Ես վստահ եմ` այն որոշումները, որոնք մենք կկայացնենք այսօր Սոչիում, կտան նոր իմպուլսներ տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիայի համար»,– ընդգծեց նա։
Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եղած պայմանավորվածության համաձայնության` աշխատանքներ են իրականացվում նաև Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ` ստեղծելով ենթակառուցվածքային նոր երթուղիներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.