Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԵՐԲ ՊԱՐԶՈՒՄ ԵՍ ԱՆՁՆԱԳԻՐԴ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍԿՍՎԵԼ Է ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով մարդկանց տեղափոխումը թույլ տալով Արցախի իշխանությունը լեգիտիմացնում է այդ կամրջի գործունեությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ Արցախը-Հայաստան անխափան ցամաքային կապը կարմիր գիծ է, որն Ադրբեջանը հատել է դեկտեմբերի 12-ին, այնուհետև՝ Հայաստանի իշխանությունը, և ստացվում է այնպես, որ դա անում է նաև Արցախի իշխանությունը։
«Արցախի իշխանությունները ճիշտ չեն վարվում և, ըստ էության, լրիվ հակառակը խոսելով, իրենք ևս հատում են այդ կարմիր գիծը։ Բազմիցս փորձել ենք ճշտում մտցնել, թե ինչպես է որոշվում այդ անձանց տեղափոխումը՝ հատկապես, որ մի ստվար զանգվածի համար անգամ հիվանդների տեղափոխությունն ընդունելի չէ, և որ նույնիսկ այս պարագայում բացառություններ չպետք է արվեն՝ թեպետ այս պարագայում կարծիքները կիսվում են զուտ մարդասիրական նկատառումներով»,- նշեց Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը պետք է պահպանի բնակիչների որոշումը։ Արցախի 120 հազարանոց ժողովուրդը հայտարարել էր իր կարմիր գծի մասին, բայց հիմա կատարվում է հակառակը։
«Մենք այս ամիսների ընթացքում ունեցել ենք ցուրտ ու սոված բազմաթիվ օրեր, անգամ ռուս խաղաղապահների համար է փակ եղել ճանապարհը, բայց մենք պատրաստ ենք եղել զրկանքների, որպեսզի չօգտվենք ճանապարհից, որն անօրեն կերպով փակել է Ադրբեջանը։ Սա հենց ինտեգրման առաջին փուլն է, որն Արցախում սկսվել է, երբ դու պարզում ես քո անձնագիրն ադրբեջանական կողմին, իրենից ստանում թույլտվություն, որովհետև տեղեկություն ունենք, որ կան քաղաքացիներ, որոնց վերադարձը մերժվել է։ Ստացվում է, որ Ադրբեջանն է որոշում Արցախից ով գնա դուրս, ով ներս գա, այստեղ որևէ որոշիչ դեր չունեն Արցախի իշխանությունները, և այս պարագայում օգտվել այդ ճանապարհից նշանակում է համաձայնել Ադրբեջանի խաղի կանոններ»,- ընդգծեց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.