«ՌԴ-ն ընտրում է ՀՀ–ի հետ երկխոսությունը». Զախարովան՝ Գրիգորյանի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:
Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։
«Այնտեղ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը. խմբ.) այնուամենայնիվ կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը», - ասել Է Զախարովան։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը առարկայորեն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների կողմից:
Նա հավելել է, որ ճիշտ չի համարում արձագանքել Գրիգորյանի` սահմանային հատվածներում վերահսկողության վերաբերյալ մեկնաբանությանը և ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է համապատասխան ներկայացուցիչների իրավասության ներքո, որոնք նշանակվել են, և որոնց իրենց ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է դրվել նման հարցերի քննարկումը երեք երկրներից յուրաքանչյուրի ղեկավարության կողմից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.