Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ
Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է ոլորտային մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ քննարկված հարցերի ուղղությամբ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։
Դիտարկվել է նաև հայկական կողմի՝ Թեհրան այցելության կազմակերպման հնարավորությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական բարեկեցության կազմակերպության կենտրոնների աշխատանքին ծանոթանալու նպատակով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.