Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՎԻ ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ «ԽՆԴՐԻՆ»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։
Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։
Ամենաակնառու օրինակներից մեկը կից խտապատկերում է, որը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է նվաստիս՝ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։
Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսսկան «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։
Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.