ՊԵՏԴԵՊՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ'Բրայենը։
Նա ասել է, որ դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները, որոնք Արևմուտքը փորձել է արգելափակել պատժամիջոցներով, վերադարձել է այն մակարդակին, որ կար ուկրաինական հակամարտությունից առաջ: Տեղեկությունը հայտնում է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը։
Թերթը նշում է, որ Ռուսաստանը կատարելագործում է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները:
Օ'Բրայենը կարծում է, որ եվրոպական ընկերությունները էլեկտրոնային արտադրանքը վաճառում են երրորդ երկրներին, որտեղից այն վերարտահանվում է Ռուսաստան: Խոսքը միկրոչիպերի, պրոցեսորների, էլեկտրոնային պլատաների մասին է, որոնք անհրաժեշտ են սպառազինության ժամանակակից համակարգեր ստեղծելու համար։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի` վերարտահանման հիմնական հոսքերն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով, բայց նաև Արաբական Միացյալ Էմիրություններով, Վրաստանով, Հայաստանով, Ղազախստանով:
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները չէին բացառել, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում: Այս կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (վարչապետ Նիկոլ Փաշինյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան) հայտարարել են, որ Հայաստանը հետևում է պատժամիջոցների ռեժիմին։
Փաշինյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց` Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։ «Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ»,– ընդգծեց նա։
Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։ «Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,– նշեց նա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։ Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.